ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ՈՒրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ, պետք էր տեսնել մեր պետության աչքի գերանը

ՈՒրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ, պետք էր տեսնել մեր պետության աչքի գերանը
21.12.2023 | 16:09

Օրերս Գյումրու բնակիչը պատահաբար իմանում է, որ իր նկատմամբ կա հայտարարված հետախուզում, պարզելու նպատակով մտնում է ոստիկանության մոտակա բաժին։ Տեղում պարզվում է, որ առանց փաստական հիմքերի, ընդամենը օպերի կասկածանքով երկու տարի առաջ իրեն կասկածյալ են ճանաչել ինչ-որ քրեական գործով, զայրացած քաղաքացուն սկզբում հայոյում են, ապա ծեծում, կոտրում ծնոտը, հետո տեղափոխում Արթիկ ՔԿՀ...

Նույն ժամանակահատվածում ռուսներն իրենց դասալիքին են ձերբակալում և արևմտյան, պետականաքանդ իրավապաշտպանները գոռում են ՌԴ դասալիքի իրավունքների մասին, մոռանում, կամ անտեսում ՀՀ քաղաքացիների իրավունքները:

Ինչ խոսք կարևոր են երկու դեպքերն էլ, բայց առաջինի դեպքում չկա ձայն, ծպտուն, երկրորդի դեպքում` աղմուկ աղաղակ, այսինքն ներկա իշխանություններին և արևմուտքից իրենց կցված իրավապաշտպանների համար կարևորը ՌԴ քաղաքացին է, սակայն ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ, պետք էր տեսնել մեր պետության աչքի գերանը, եթե ՀՀ-ում երկրի կառավարիչը դատարանների մուտքեր է փակում, Սահմանադրություն ոտնատակ անում, Արցախից հրաժարվում, ամբողջապես անվտանգային համակարգն ավերում, քաղաքական հետապնդումներ իրականացնում, քաղբանտարկյալներով ՔԿՀ-ները լցնում, հետևաբար թե՛ ՌԴ, և թե՛ ցանկացած պետություն կարող է և կանի այն, ինչն իրեն պետք է:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6645

Մեկնաբանություններ